Քաղաքական

03.07.2021 22:14


Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու. Ադրբեջանի ԱԳՆ

2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը