Վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ (տեսանյութ)
Մեկուկես տարի անց վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում։
2020 թվականի ապրիլի 28-ին երեխան ընդունվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներով։
Երեխայի վիճակը գրեթե անհույս էր. նաև այրվածքաբանների կողմից էր գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։ Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ կենտրոնում կարողացել են տղային դուրս բերել այդ ծանր վիճակից։
Այս մեկ տարվա ընթացքում տղան 15-ից ավելի վիրահատություն է տարել: Նախորդ ամիս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ռուս պրոֆեսորի մասնակցությամբ մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է արվել: Կատարվել է շնչափողի ցիրկուլյար մասնատում և կերակրափողի պլաստիկա: Այն կատարել են պրոֆեսոր Ռազումովսկին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու բժշկական կենտրոնի թիմը:
Վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ (տեսանյութ)