Լրահոս

03.07.2021 11:38


Արարատի մարզում իրանական համարանիշներով բեռնատար Volvo-ն՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում» ավերածությունների հեղինակ. մխրճվել է գազալցակայանի տարածք. կա վիրավոր

Արարատի մարզում իրանական համարանիշներով բեռնատար Volvo-ն՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում» ավերածությունների հեղինակ. մխրճվել է գազալցակայանի տարածք. կա վիրավոր

Հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում իրանական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը, որը բարձված է եղել բիտումով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում», դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է շրջանաձև հատվածի բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը, ապա առաջ ընթանալով՝ բախվել հարևանությամբ գործող գազալցակայանի պարսպին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել գազալցակայանի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն:

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը