Լրահոս

03.07.2021 11:29


1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 464-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք:

Երեկ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5621-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 97 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 074, փաստացի բուժվողներինը՝ 2769: Մեկ օրում արվել է 5073 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 197 651 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը