Ո՞վ է ժամը 6-ից հետո չաշխատող դատախազ Ազատ Մարգարյանը և ինչ սկանդալով է հայտնի
Դատախազությունը փորձում է ամեն գնով մեկ օր ավել կալանքի տակ տեսնել Արմեն Չարչյանին եւ այդ նպատակի իրագործումը հանձնարարում է կասկածելի անցյալ ունեցող դատախազին։ Այս մասին գրում է yerevan.today-ը։
Վերաքննիչ դատարանը այսօր՝ հուլիսի 2-ին հետաձգեց «Հայաստան» դաշինքի անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի դեմ բողոքի քննությունը զավեշտալի պատճառով․ մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանն աշխատանքային օրվա ավարտի հետ կապված՝ որոշել էր չաշխատել։ Այլ կերպ ասած՝ ժամը 6-ից հետո չի աշխատում։
Կայքը գրում է, որ երբ խոսքը վերաբերում է անձի ազատությանը, ապա դատարանը հիմնականում աշխատում է առանց գրաֆիկի։ Դա տեղի է ունենում թե՛ ազատությունից զրկելու, թե՛ ազատ արձակելու վերաբերյալ նիստերում։ Իհարկե՝ հատկապես 2018-ից հետո մի քանի դեպքում ականատես եղանք շեղումներ․ անձին ազատությունից զրկելու նիստերը տեղի էին ունենում անգամ գիշերը, իսկ կալանքը փոխելու միջնորդությունները հետաձգվում էին օրերով։
Ինչեւէ, Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվեց ժամը 18-ից հետո շարունակել աշխատանքը, եւ գործի քննությունն այսօր ավարտել. «Այս առաջարկին դատախազը չառարկեց, սակայն մի պահի դատախազը հոգեվարքի մեջ հայտնվեց, հայտարարեց, որ աշխատանքային ժամն ավարտվել է, ինքը չի ուզում բողոքի քննությանը մասնակցել»:
Իր հերթին փաստաբան Արամ Վարդեւանյանն ասաց․ «Միգուցե դատախազը նեղսրտել է պրոֆեսորի կենսագրական տվյալներից, պետական պարգեւներից, հազար ու մի պատճառ կարող ենք վերլուծել, բայց սա իրավունքի հետ առնչություն չունի»։
Իսկ ինչո՞ւ պետք է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կենսագրական տվյալներից նեղսրտեր դատախազ Ազատ Մարգարյանը։ Միգուցե նրա համար, որ իր կենսագրության մեջ մութ կետե՞ր կան։ Այս առումով հիշենք բավականին ուշագրավ դրվագ, որը տպագրվել է «Ժողովուրդ» օրաթերթում՝ դեռ 2019 թվականին։ Հղում անելով իր աղբյուրներին, թերթը գրում էր․ «ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական հանդիսացող Ազատ Մարգարյանի անվան շուրջ խոսակցություններ են թեժանում: Մասնավորապես, նա 2013 թվականից աշխատել է Երեւան քաղաքի դատախազ, 2013-ի վերջին կամ 2014-ին սկզբին արձակուրդ մեկնելու պատրվակով ստացել է ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզա եւ առանց աշխատանքից ազատվելու մեկնել է ԱՄՆ եւ շուրջ 4,5 տարի՝ մինչեւ 2018-ի սեպտեմբերը, մնացել է ԱՄն-ում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ-ում անհասկանալի ճանապարհով բանկային քարտերով հափշտակել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլար եւ վերադարձել Հայաստան»:
Թերթը դիմել էր դատախազությանը՝ պարզաբանումներ ստանալու համար․ դատախազությունը հաստատել էր ԱՄՆ մեկնելը՝ նշելով, որ ազատվել է աշխատանքից, նոր է մեկնել։ 500 հազար դոլարի մասին էլ դատախազությունն արձագանքել էր․ «Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերի վրա արված հղումներով Ա. Մարգարյանի կողմից ԱՄՆ-ում ինչ-որ խարդախությունների, հափշտակությունների մասին տեղեկություններին, ապա ՀՀ դատախազությունը դրանց վերաբերյալ տվյալներ չունի»:
Եթե դատախազությունը «տեղեկություն չունի», բնականաբար, չի նշանակում, որ նման բան չի եղել։
Այս սկանդալի մասին այլ բան հայտնի չէ։ Բայց հայտնի է, որ այս դատախազը ամեն կերպ ծառայություն է մատուցում իշխանությանը։ Օրինակ, օրերս, երբ պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու երաշխավորագրիր էր ներկայացրել, դատախազությունն առարկել էր, թե՝ դեռ լայնածավալ քննչական գործողություններ կան իրականացնելու, որոնց կարող է խոչընդոտել Արմեն Չարչյանը՝ հայտնվելով ազատության մեջ։ Այնինչ, այդ «լայնածավալ քննչական գործողությունները» տեւեցին ընդամենը մեկ օր։
Այսինքն, դատախազությունը փորձում է ամեն գնով մեկ օր ավել կալանքի տակ տեսնել Արմեն Չարչյանին եւ այդ նպատակի իրագործումը հանձնարարում է կասկածելի անցյալ ունեցող դատախազին։