Լրահոս

17.04.2009 16:25


Ս. Սուրենյանց. «Չէր կարելի հայ–թուրքական հարաբերությունների խնդիրը լուծել լեգիտիմություն մուրալու ճանապարհով»

-Խորապես համոզված եմ , որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններ հաստատելուց հետո միայն  Հայստանը կարող է անկախ երկիր լինել,-ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը և հավելել, որ հայ-թուրքական հարբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է համակարգային բարեփոխումներ, «որովհետև այս տիպի իշխանությունը բաց սահմաններում աշխատելու ռեժիմին պատրաստ չէ»։ Իսկ այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նա Ալի Բաբաջանի Հայաստան կատարած այցի մասին՝ Սուրենյանցը պատասխանել է, որ ողջունում է Ալի Բաբաջանի գալը, բայց ցավում է, որ այդ այցը որևէ պրակտիկ հետևանք չունեցավ։

-Եթե Սերժ Սարգսյանը իսկապես հաստատուն քայլեր անի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղությամբ՝ ընդդիմությունը նրան կաջակցի, բայց քայլերը պետք է լինեն ոչ թե իմիտացիոն, այլ իրական,-շեշտել է նա և հավելել, որ «չէր կարելի հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը լուծել  լեգիտիմություն մուրալու ճանապարհով»։

 

Այս խորագրի վերջին նյութերը