Լրահոս

02.07.2021 15:48


Առինջում խմելու ջուրը պղտոր է. համայնքից խնդրում են չօգտագործել այն

Առինջում խմելու ջուրը պղտոր է. համայնքից խնդրում են չօգտագործել այն

Կոտայքի մարզի Առինջ համայնքի խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Այս մասին ասված է Առինջի համայնքի ֆեյսբուքյան էջում:

«Առինջ համայնքի հարգելի բնակիչներ, «Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը»,-ասված է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը