Քաղաքական

02.07.2021 15:02


Այսօր Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ․ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ուղարկել դատարան․ փաստաբան

Այսօր Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ․ վարույթն իրականացնող մարմինը որոշել է  գործն ուղարկել դատարան․ փաստաբան

«Իզմիրլյան» Բ/Կ տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսյանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։

Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին (թեև այն ի սկզբանե չի էլ եղել), քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն իսպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»։

Այս խորագրի վերջին նյութերը