Լրահոս

02.07.2021 21:20


Անծանոթ տղամարդիկ վեճի էին բռնվել, քաշքշել իրար. վեճն ավարտվել էր դանակահարությամբ (տեսանյութ)

Անծանոթ տղամարդիկ վեճի էին բռնվել, քաշքշել իրար. վեճն ավարտվել էր դանակահարությամբ (տեսանյութ)

Հունիսի 21-ին Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում դանակահարություն էր եղել։ Երկու անծանոթ տղամարդիկ վեճի էին բռնվել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։

Կատարվածի մասին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ Ժամը 19.30-ի սահմաններում հերթապահ քույրն ահազանգել էր, որ ծակած-կտրած վերքերով 32-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել։

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Ոստիկանները զննեցին կրիմինալ դեպքերի գրանցման մատյանը, կազմեցին համապատասխան արձանագրություններ։

Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով իրականացված հարցումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցի 37-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 27-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Բազումի բաժին։

Դանակը հայտնաբերվել է։

Քննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը