Քաղաքական

02.07.2021 14:03


Ոստիկանների կողմից ծեծի դեպքով քրգործ է հարուցվել

Ոստիկանների կողմից ծեծի դեպքով քրգործ է հարուցվել

Եղեգնաձորի բնակիչ Շահեն Վարդանյանին ոստիկանության եղեգնաձորի բաժնի մոտ, ապա նաև բաժնում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով ), Շահեն Վարդանյանը ճանաչվել է տուժող, ընթանում է նախաքննություն։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի համակիր Շահեն Վարդանյանը բերման էր եթարկվել, ապա ոստիկանության բաժանմունքի դիմաց, ոստիկանների աչքի առջև ծեծի էր ենթարկվել քաղաքացիական անձանց կողմից, որոնց գլխավորել էր ոմն Բանգլադեշցի Կարենը, ապա քաղաքացուն ոստիկանական բաժանմունքում սկսել էին հարվածել Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, նրա տեղակալ Արսեն Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը