Լրահոս

02.07.2021 13:54


Դադարեցվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը

Դադարեցվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը»:

Այս խորագրի վերջին նյութերը