Լրահոս

02.07.2021 13:50


Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Մնացական Եղիազարյանը Շիրակի փողոցում՝ «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի աշխատակիցների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն. որից հետո ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատվ կառավարման կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սփթափության փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը