Լրահոս

02.07.2021 11:41


Սպանություն Եղվարդում․ մարդասպանն ինքն է զանգահարել ոստիկանություն

Սպանություն Եղվարդում․ մարդասպանն ինքն է զանգահարել ոստիկանություն

Հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը