3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը
«Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանը հայտնեց, որ ժամը 15:00-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացնեն ՍԴ մուտքագրված դիմումի մանրամասները:
«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում: Դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 17:20-ին:
Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նաև «Զարթոնք» կուսակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտնեց, որ ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 15:00-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:
3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը
«Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: