«Ուժային կառույցերում, մի կողմից, մեդալներ ու պարգևներ են բաժանվում, մյուս կողմից՝ ազատում են մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեում ազատումները հետաքրքիր նախապատմություն ունեն։
Մասնավորապես՝ քննիչներին ու վարչության պետերին նախապես հրավիրել են վերադասները և ասել, որ պետք է պատրաստ լինեն, քանի որ անկանխատեսելի իրադարձություններ և պաշտոնից ազատումներ են սպասվում։
Ուշագրավ է, որ երբ «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր, որ ազատումներ են լինելու, շատ քննիչներ ու այլ պաշտոնյաներ փորձել են հասկանալ վերադասներից, թե ում է խոսքը վերաբերում: Բանն այն է, որ գործընթացը գաղտնի է եղել, և այդ ազատված անձինք հստակ չեն իմացել, որ հենց իրենք են ազատվելու աշխատանքից։
Ավելին, աշխատանքից ազատված պաշտոնյաներն աղմկահարույց գործեր քննած անձինք են, որոնք ծառայություն են մատուցել, մտածել են առաջընթաց կունենան, բայց գործազուրկ են դարձել: Նրանց անունները կհրապարակենք առաջիկայում»,-գրում է թերթը։
Քննչական կոմիտեում ազատումների հետաքրքիր նախապատմությունը. «Ժողովուրդ»