Քաղաքական

02.07.2021 09:11


Ռուս խաղաղապահները ապահովել են ադրբեջանական զինվորական շարասյան տեղաշարժը Մատաղիս-Քարվաճառ երթուղով

Ռուս խաղաղապահները ապահովել են ադրբեջանական զինվորական շարասյան տեղաշարժը Մատաղիս-Քարվաճառ երթուղով

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահմանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիատակետում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի Զինված ուժերի մեկ շարասյան տեղաշարժը Մատաղիս-Քելբաջար (Քարվաճառ) և հակառակ ուղղություններով»,-ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Նշվում է, որ ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Վերջին մեկ օրում 2 հեկտար տարածք է մաքրվել:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2154 հեկտար տարածք, 6573 կմ ճանապարհ, 1892 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը