Դիլիջանում «Scania» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող վագոն-տնակին. վերջինի 59-ամյա բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում 59-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Scania մակնիշի բեռնատարով Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող վագոն-տնակին, ապա հայտնվել մայթին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տնակում գտնվող 59-ամյա Օֆելյա Ասատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել և օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: