Լրահոս

01.07.2021 23:09


Լոռու մարզում Hyundai Elantra-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են

Լոռու մարզում Hyundai Elantra-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են

Լոռու մարզում այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 17:50-ի Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարեւանությամբ գտնվող ձորակում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են:

Կայքի տեղեկություններով՝ մահացածները Երեւանի բնակիչներ 68-ամյա Ռիմա Ոսկանյանը եւ 62-ամյա Ռոզա Ոսկանյանն էին. նրանք հարազատ քույրեր էին։

Այս խորագրի վերջին նյութերը