Քաղաքական

01.07.2021 16:54


Փաշինյանի սիրած օլիգարխ «Գռզոյի» ախրանան քաղաքացուն անտառում ծեծել է՝ ԱԱԾ բարձրաստիճան սպաների ու Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)

Փաշինյանի սիրած օլիգարխ «Գռզոյի» ախրանան քաղաքացուն անտառում ծեծել է՝ ԱԱԾ բարձրաստիճան սպաների ու Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի սիրած օլիգարխի ախրանան ծեծել է քաղաքացուն՝ ոստիկանների ներկայությամբ,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանը։ Վերջինս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի։ Պատգաավորի թեկնածուն հայտարարեց, որ մեկ անգամ էլ փաստում են, որ ՀՀ-ում մի մեծ խեղկատակություն է տիրում, որի ռեժիսորը ազգադավ Նիկոլն է։

«Նիկոլը օկուպացված վարչապետի աթոռով, շարունակում է իրավապահ համակարգի, նաև դատական համակարգի վրա ունենալ լծակներ, որոնք որևէ իրավական հիմնավորում չպահանջող ձերբակալությունների, կալանավորումների ու դատական պրոցեսների հիմք են դառնում»։

Մկրտչյանը նշեց, որ ՀՀ-ն, որպես իրավական պետություն վերացած է, օրենքի գերակայություն չկա։

«Ունենք մարդիկ ՔՊ-ական շրջապատից, ովքեր ցանկությամբ կարող են զանգել ԱԱԾ մարմիններին, տարածքայիններին, միտինգներ կազմակերպեն Նիկոլի համար իրենց վարչական ռեսուրսով, նույնը կարող են անել նաև ոստիկանության հետ։ Իրավապահ համակարգը դարձել է Նիկոլ Փաշինանին ուղեկցողներն ու անվտանգություն ապահովողները»։

Պատգամավորի թեկնածուն՝ անդրադառնալով կադրային ջարդին, նշեց, որ վենդետաները խուլիգանական բառապաշարի հերթական մասն են, որը երբեմն գործողություններով է դրսևորվում։

«Էդ մարդիկ ուղղակի կազմակերպված հանցավոր խումբ են, ովքեր ասում են «ՀՀ քաղաքացի, չփորձես մի անգամ էլ ինձ դավաճան ասես», հաջորդ վայրկյանին ՀՀ մի քաղաքացի ուղղակի իր մտայնություններն ու դիրքորոշումն է արտահայտում, այդ պահին Փաշինյանի սիրած օլիգարխ Գռզոյի ախրանան էդ մարդուն անտառում ծեծում է ԱԱԾ բարձրաստիճան սպաների ու Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ»։

Մկրտչյանը նշեց, որ դեպքի մասին վկայող ապացույց-տեսանյութեր կան։ Պատգամավորի թեկնածուն հավելեց, որ դաշինքի աջակիցները, աջակցող համայնքապետերը պարբերաբար ճնշումների են ենթարկվում։

«Մարդկանց փորձելով մասկի շոուներով բերման ենթարկեն, հետո գնաս հասնես օրինակ ՔԾ, ասեն գիտեք ինչ՝ ուղղակի բացատրություն էինք վերցնում»։

Այս խորագրի վերջին նյութերը