Քաղաքական

01.07.2021 14:28


Հայաստանի օրինակն ավելի վատն է, քան Ուկրաինայինը. հայերն ուզում են ապրել ԱՄՆ դեսպանատանը, բայց ժամանակի հետ կապրեն Թուրքիայում. Պրիլեպին

Հայաստանի օրինակն ավելի վատն է, քան Ուկրաինայինը. հայերն ուզում են ապրել ԱՄՆ դեսպանատանը, բայց ժամանակի հետ կապրեն Թուրքիայում. Պրիլեպին

Հասարակական-քաղաքական գործիչ, За Правду կուսակցության առաջնորդ Զախար Պրիլեպինը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին։

«Նայում եմ Հայաստանին (որը մեզ ամոթից ցույց չեն տալիս հեռուստացույցով, իսկ իզուր, Ուկրաինայից ո՛չ պակաս օրինակ է), և հիշում Ռուսաստանի հայերի կոլեկտիվ գոռոցը վերջին պատերազմի օրերին։

-Պուտին, զորք մտցրու, թե՛ չէ սա կլինի չլսված, չտեսնված դավաճանություն, որը քեզ երբեք չի ների հայ ժողովուրդը։

Մի խոսքով, ընկեր Պուտին, խոնարհում քո առաջ, որ չմտցրեցիր զորքերն այնտեղ, երբ և որտեղ խնդրել ենք։

Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ԱՄՆ դեսպանատանը։ Ժամանակի հետ նա ապրելու է Թուրքիայում, բայց ցանկանալ նրան չես արգելի։ Ռուս զինվորի ո՛չ մի կյանք չպետք է վատնված լինի դրա վրա։ Ամեն մեկն իր պես է ընտրում։ Աստված առատաձեռն է»,-գրել է նա։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը