Լրահոս

17.04.2009 16:03


2013թ.–ին Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրվի՞

2013թ.–ին Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրվի՞

Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշումը կայացնելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն ասել էր, որ «Ժառանգությունը» որոշում է կայացրել այսուհետև մասնակցել բոլոր ընտություններին և որևէ բացառություն այլևս չի լինելու։

Այսօր լրագրողնները «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահից հետաքրքրվել են՝ պարտաստվու՞մ է մասնակցել 2013թ. նախագահական ընտրություններին։

-Դա խիստ հիպոթետիկ և տեսական հարց է։ Նման ծրագիր չունեմ։ Կարծում եմ, որ գրեթե 20 տարվա հայաստանյան իմ վերադարձը և փորձառությունը ցույց է տալիս, որ պաշտոնի համար չե, որ ես կամ իմ ընտանիքը այստեղ ենք, պաշտոնը կամ աթոռը թող ուրիշին մնա, իսկ մեր երկիրը դառնա քաղաքացիական, իրավական և ազգային։ Դա ասելով՝ ոչ մի բան չի բացառվում, բայց պաշտոնի ցանկություն չկա առայժմ,- պատասխանել է Ր. Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է քաղաքականությունից ընդհանրապես հեռանալու Ր. Հովհաննիսյանի մտադրության մասին տպագիր մամուլի հրապարակումներին, «Ժառանգության» հիմնադիր նախագահն ասել է, որ նման ապատեղեկատվությունների տարիներ շարունակ հանդիպել են, մանր ու մեծ հարվածները ինքն ու իր ընտանիքը զգացել են Հայաստանի բոլոր երեք նախագահների օրոք, «բայց սա մեր իրականությունն է, պիտի ժպտանք և փորձենք, ամեն դեպքում, գործ անել միասին»։  

 

Այս խորագրի վերջին նյութերը