«Թավշյա ստրուկները» նորից ոտքի կանգնեցին (տեսանյութ)
Կառավարության նախորդ նիստին կառավարության անդամներին հրահանգվեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը ներս մտնի, անպայման ոտքի կանգնեն։ Այս հարցը շատ քննարկվեց մամուլում, որ «թավշյա ստրուկներին» պարտադրվում է հատուկ պատվել իրենց ղեկավարին, երբ նա ներս է մտնում։ Նախարարներից ոմանք դա բացատրեցին նրանով, որ ընտրություններին հաղթել են իրենք, և ոտքի կանգնելով՝ ավելի էին ընդգծում այդ հաղթանակը։ Այսօրվա նիստին նորից, երբ Նիկոլ Փաշինյանը ներս մտավ, կառավարության անդամները ոտքի կանգնեցին։ Փաստորեն, լավ չէին ընդգծել հաղթանակը, պետք էր նորից ընդգծել։
Նշենք, որ նախկինում երբեք նման ստրկական դրսևորումներ չեն եղել։ Օրինակ՝ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, երբ նա ներս էր մտնում, որևէ մեկը ոտքի չէր կանգնում։
Հիմա, փաստորեն, «Անասնաֆերմայի» մոտիվներով, նոր կանոններ են թելադրվել կառավարության «թավշյա ստրուկներին»՝ երբ «Նապոլեոնը» գալիս է, պետք է պարտադիր ոտքի կանգնել։

Աղբյուրը՝ Հրապարակ