Աշխարհ

01.07.2021 13:43


Վրաստանում կորոնավիրուսի 980 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 980 նոր դեպք է հաստատվել

Հունիսի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 980 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 877 մարդ, մահացել է 11 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 367 058, այստեղից ապաքինվել է 352 624 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 327:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 579 փորձարկում, այդ թվում 15 598-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 981-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 3.2% է, վերջին 14 օրվանը՝ 2.66%, վերջին 7 օրվանը՝ 2.86%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 265 290 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 174 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 105 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 729 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 605 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը