Ավարտվել է հայ–թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կազմաքանդումը
Ավարտվել են Կարսում գտնվող հուշարձանի կազմաքանդման աշխատանքները։ Այն կոչվում է «Մարդկության հուշարձան» ու խորհրդանշում էր հայ–թուրքական բարեկամությունը։
Ինչպես փոխանցում է «CNN-Türk»–y, երկու մարդուց կազմված և 24,5 մ բարձրություն ունեցող հուշարձանի վերջին մասերը հանվել են հունիսի 14–ին։ Կազմաքանդման աշխատանքներն սկսվել էին ապրիլի 25–ին։ Հուշարձանը բաժանվել էր 800 տոննա կշռով 17 բեկորների։ Այժմ աշխատանքներ են տարվում հիմքի բետոնային սալիկների կազմաքանդման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հուշարձանի կազմաքանդման մասին որոշումը փետրվարի 1–ին ընդունել էր Կարս քաղաքի մեջլիսը։