Լոռու մարզում 20 տոննա ծիրանով բարձված բեռնատարը «Սատանի կամրջի» մոտ կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ, DAF մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ծիրանով։