Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան ջանքեր կգործադրեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև պրակտիկ փոխգործակցության կարգավորմանը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն կոորդինացնել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»,-նշել է Լավրովը:
Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Անկարան և Մոսկվան շարունակելու են համագործակցությունը ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության գործում: Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ զբոսաշրջային այս շրջանում իրենք անելու են հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների առողջությունը: