Եղվարդի 45-ամյա բնակիչը և Հրազդանի 19-ամյա բնակչուհին վերջինիս նորածին երեխայի հայրության վերաբերյալ սուտ տեղեկություններ են հաղորդել ՔԿԱԳ մարմնին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղվարդ քաղաքի 45-ամյա բնակչի և Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհու կողմից վերջինիս նորածին երեխայի հայրության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհին, լինելով հղի, ելնելով սոցիալական, ընտանեկան և ֆինանսական պայմաններից, որոշել է ծննդաբերությունից հետո հրաժարվել երեխայի նկատմամբ իրավունքներից՝ նրան թողնելով պետության հոգածությանը: Կնոջ գործատուն, տեղեկանալով այս որոշման մասին, միաժամանակ տեղյակ լինելով, որ իր ծանոթները երկար տարիների չեն կարողանում երեխա ունենալ, 19-ամյա կնոջն առաջարկել է պետության հոգածությանը թողնելու փոխարեն երեխային փոխանցել իր ծանոթներին, ինչին կինը համաձայնել է:
Երեխայի ծննդյան հաջորդ օրը՝ 2020թ. նոյեմբերի 24-ին, երեխայի խնամքը ստանձնողին՝ 45-ամյա տղամարդուն հանձնելու նպատակով վերջինս և 19-ամյա կինը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղվարդի տարածքային ստորաբաժանում են ներկայացրել «Ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմումը և նախազգուշացված լինելով նշված մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև հստակ իմանալով, որ 45-ամյա տղամարդը չի հանդիսանում նշված երեխայի կենսաբանական հայրը՝ հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի կենսաբանական հայրը: Դիմումի հիման վրա՝ նույն օրը 45-ամյա տղամարդը երեխայի նկատմամբ ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել է բովանդակությամբ կեղծ, հայրությունը ճանաչելու մասին, ինչպես նաև երեխայի ծննդյան պետական վկայականները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: