Մեկնաբանություն

30.06.2021 21:20


«Թավշյա» «պողպատի» բովանդակազուրկ գլուխկոնծիները

«Թավշյա» «պողպատի» բովանդակազուրկ գլուխկոնծիները

Խարխլված գժանոցի պատերը երեում են, իսկ ճաքերով բաժանված օճորքն էլ սարսափազդու իրար է գալիս՝ ամեն վայրկյան սպառնալով տապալվել չարագուշակ ճռնչացող հատակի վրա անկազմակերպ դեսուդեն վազողների վրա: Բոլորի՝ էն գլխից ապուշների, ընթացքում ապուշացածների, ապուշ ձևանալով իրական հիմարների հիացմունքը շահածների, կիսախանգարվածների ու դեռ չգժվածների վրա:

Գժանոցի վրա, ճիշտ է, գրել են՝ «Հայաստանի Հանրապետություն», որպեսզի ներսում գտնվողներն իրենց հոգեբանորեն վատ չզգան, հանկարծ կաֆեում կրեմ-բրյուլե ճաշակելիս ինչ-որ բան բկներին չկանգնի:

Ոչ Սարյանի կաֆե-գինետներում, բայց նույնպիսի անսրտությամբ, ոմն մեկը, ով պատմության մեջ պողպատաժանգ գրել է իր անունը, որպես մարդու տեսակային թերմացքի անկրկնելի նմուշ, «ճաշակում» է կեղծարարությամբ ճանկած «մանդատի», այսպես ասենք՝ «բոնուսները»: Ավելի կոնկրետ. դեռևս Հայաստան կոչվող գժանոցում սկսվել է բռնաճնշումների, ապիկարության և բեսպրեդելի հերթական, մի փոքր ավելի ուժգին սեզոնը:

Մասնավորապես, իրեն ղեկավար կարծող վերՋապետը այս պահին կենտրոնացած է բժիշկ Չարչյանի սպանությունն իրականացնելու վրա: Ձեռքի հետ էլ, իր մանկլավիկների միջոցով կամ հենց անձամբ ընկել է նաև ոչ յուրային համայնքապետերի, այլ տարբեր անձանց ետևից: Մոտեցումը մեկն է, ով դավաճանի դեմ է արտահայտվել, նրանց ազատում են աշխատանքից, գործեր են հարուցում, նրանց նկատմամբ դիմում են հնարավոր բոլոր այլանդակություններին, որոնց միայն ունակ է որևէ ոչնչություն, որի ձեռքը հանկարծ ահռելի իշխանություն է ընկնում:

Ճիշտ է, նույնիսկ նրանք, որ արմավիրցիների նման 60-65 տոկոսով լիզել են ոչնչության կոշիկները, տուժում են, օրինակ, էս շոգ-կրակին արհեստականորեն զրկվելով ոռոգման ջրից, որպեսզի բերք չստանան, իսկ նրանց վառված բերքի փոխարեն շուկան հեղեղվի անարժանի ազգականների բերած էժան պամիդորով: Ինչևէ:

Այդ ամենը, իհարկե, նաև աղմուկ է հարուցում, ինչը զուգահեռ նպատակներից մեկն է: Աղմուկը ուշադրություն է շեղում, առհասարակ, շեղում է հիմնական խնդիրներից:

Իսկ որո՞նք են հիմնական խնդիրները: Իսկ հիմնական խնդիրներն են.

1․ Հայաստանի կծկում-հոշոտում՝ «սովետական տարիների» քարտեզներով՝ դելիմիտացիա, դեմարկացիա ու նման բաներ:

2․ Տակավին ՀՀ տարածքը զավթված է ադրբեջանական զինուժի կողմից, որը արդեն լրիվ դիրքավորվել-ամրացել է՝ իրենց նիկոլի ու նրա նիկոլիկների կողմից իրենց ընծայված հայկական տարածքներում:

3․ Տակավին գերության մեջ են, և նիկոլի օրթաղ ալիևի կողմից դատվում ու Բաքվի բանտերն են նետվում պատերազմի ընթացքում ու դրանից հետո գերեվարված հայ մարդիկ:

4․ նիկոլն ու իր օրթաղ ալիևը պատրաստվում են ստորագրել հայ-ադրբեջանական դարավոր բարեկամության ու խաղաղության, այլ կերպ՝ «Հայաստան» անունով գժանոցը վերացնելու Մեծ պայմանագիրը: Ձեռքի հետ այսպիսով կլուծեն նաև Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը։

Սա է հիմնականը: Հիմնական խնդիրները սրանք են:

Զավեշտն այն է, որ ինքը՝ գլխավոր հերձվածողն էլ առանձնապես որևէ ընկալելի մոտեցում չունի թվարկված կարևոր խնդիրների վերաբերյալ: Նա ընդամենը իր անհեծանիվ մանկության և հայության հանդեպ իր կուտական ատելության մուռը հանելու վրա է կենտրոնացած: Դա էլ նրա ձեռքբերումն է, այն բանի դիմաց, որ համաձայնել է կզած անել այն ամենը, ինչ Անկարայից, Բաքվից ու մեկ-մեկ էլ Մոսկվայից կամ Վաշինգտոնից կասեն «մեծ ձյաձյաները»: Ընդսմին՝ «թավշե» «պողպատի» բովանդակազուրկ գլուխկոնծիները շարունակվում են:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը