Լրահոս

30.06.2021 14:32


Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը, խուսափելով իր ուղղությամբ ընթացող Nissan-ի հետ բախումից, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել Սևանա լճում. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը, խուսափելով իր ուղղությամբ ընթացող Nissan-ի հետ բախումից, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել Սևանա լճում. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 05։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Անուշավան Ղարիբյանը, վարելով Nissan մակնիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրանտ Անտոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել Սևանա լիճը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Գագիկ Մանուկյանը մարմնակնա վնասվածքներով բուժօգնության է դիմել «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը