Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան հրաժարական է տվել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես ուզում եմ տեղեկացնել հասարակությանը, որ որոշում եմ կայացրել 2021 թվականի հուլիսի 1-ից չերկարաձգել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչը թույլ կտա քաղաքական կուսակցություններին ԿԸՀ-ի նախագահին ընտրել, նորացված ընտրական օրենսգրքով:
Չնայած նրան, որ օրենսդրության համաձայն՝ ես հնարավորություն ունեի ևս երկու տարի շարունակել գործունեությունս, կարծում եմ, որ Շառլ Միշելի համաձայնագրով ընդունված ընտրական կանոնակարգերը նոր իրողություն են բերել: Ըստ այդմ, ԿԸՀ-ի նոր նախագահի ընտրությունը նոր կանոնով կլինի լրացուցիչ, նպաստող գործոն լայն քաղաքական համաձայնության համար:
Վստահ եմ, որ իմ որոշումը կբարձրացնի քաղաքական ուժերի կառուցողական հարաբերությունների հնարավորությունը, ինչն իր հերթին կօգնի ընտրությունների վարչակազմին, առաջիկա ընտրական գործընթացներին և մեր երկրին ամբողջությամբ»,-գրել է Թամար Ժվանիան:
Թամար Ժվանիան Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գլխավորում է 2013 թվականից։ Նա ԿԸՀ նախագահ է ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ երկրորդ ժամկետով։

Աղբյուրը` jnews.ge