Աշխարհ

30.06.2021 22:10


Նյու Յորքում տեղադրվել է Իլոն Մասկի արձանը` նրա 50-ամյակի պատվին (լուսանկար)

Նյու Յորքում տեղադրվել է Իլոն Մասկի արձանը` նրա 50-ամյակի պատվին (լուսանկար)

Աշխարհի մեծահարուստ մարդկանցից մեկի` ամերիկացի գործարար Իլոն Մասկի 50-ամյա հոբելյանի առթիվ, որը լրացել է հունիսի 28-ին, պատրաստվել է նրա 2 մետր բարձրությամբ արձանը: Այս մասին հայտնում է olhardigital.com կայքը` նշելով, որ գործարարի բրոնզե արձանը տեղադրվել է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում:

Արձանը նվեր է Public.com ներդրումային հավելվածի կողմից:

Ըստ աղբյուրի` հայտնի չէ, թե ինչու է ընկերությունը որոշել նման նվեր անել գործարարին, սակայն ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք նաև արձանի փոքր տարբերակներն են պատրաստել, իսկ արձանը խորհրդանշում է Մասկի հավակնությունները:

Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ մտադիր է վաճառքի հանել արձանը, իսկ վաճառքից ստացած գումարն ամբողջությամբ փոխանցել First Generation Investors բարեգործական ընկերությանը, որն էլ կազմակերպում է աճուրդը:

eBay-ում տեղադրված հայտարարությամբ արձանը գնահատվում է 2550 դոլար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը