Ինչ է սպասվում Հայաստանին ադրբեջանական ցանկությունների ներքո
Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետի աթոռին։ Դա նշանակում է, որ Հայաստանում ներքին ճգնաժամերը չեն հաղթահարվելու։ Ավելին՝ այդ ճգնաժամերը խորանալու են․ քաղաքական բևեռացվածությունը մեծանալու է, տնտեսական կյանքում շարունակվելու է անկումը, ներդրումները մնալու են զրոյականին մոտ մակարդակի վրա և այլն։
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին մարտահրավերներին, ապա դրանք շատ ավելի լուրջ են։
Ինչպես է Նիկոլը բավարարելու Ադրբեջանի ժողովրդին (իր սիրելի բանաձևի համաձայն)
Ալիևի ախորժակը բացվել է և նա մինչև վերջ է փորձում կապիտուլյացիան խորացնել։ Այսպես կոչված խաղաղության ու բարիդրացիության պայմանագիրը, որն ուզում են Հայաստանին դեմ տալ, Արցախի հարցը վերջնականապես փակելու ու Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու նպատակ է հետապնդում։ Նիկոլն այս թեմայով չէր խոսում նախընտրական փուլում, բայց տողատակերով իր համաձայնությունն էր հայտնում դրան։
Ըստ Նիկոլի՝ Հայաստանի զարգացման ապագան կախված է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմանից։ Մեր թշնամիներն էլ ասում են, որ այդ բաց սահմանի գինը Արցախն ու Հայոց ցեղասպանության մոռացությունն են։ Նիկոլը փաստացի «այո» է ասել այդ պահանջներին՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Ադրբեջանի մյուս պահանջը դեմարկացիան ու դելիմիտացիան են։ Դա էլ է արվելու Հայաստանի հաշվին։ Ուշագրավ է, որ ադրբեջանական զորքն արդեն տևական ժամանակ է՝ մեր երկրի տարածքում է, բայց Նիկոլը դա չնկատելու է տալիս։ Նա փորձեց այդ հարցը լուծել Հայաստանը միջազգային խոշոր խաղացողների համար կռվախնձոր սարքելու միջոցով, ինչը շատ վտանգավոր է մեզ համար։
Ադրբեջանն իր ուզածին հասնելու համար օգտագործում է նաև գերիներին։ Նիկոլը մնացել է գերիների թեմայի տակ՝ գերի դարձնելով ամբողջ Հայաստանը։
Մի խոսքով, նիկոլական Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում։ Հատկապես որ հայտարարվել է, որ «Ապագա կա», բայց չի որակվել այդ ապագան՝ լա՞վ, թե՞ վատ ապագա։

Կորյուն Մանուկյան