Քաղաքական

30.06.2021 09:32


Աչաջուր համայնքի ԲԿ տնօրենն ազատման դիմում է գրել․ քաղաքական հայացքների պատճառով նրան մարզպետարանից սպառնացել էին և մեկ շաբաթ ժամանակ տվել․ «Իրավունք»

Աչաջուր համայնքի ԲԿ տնօրենն ազատման դիմում է գրել․ քաղաքական հայացքների պատճառով նրան մարզպետարանից սպառնացել էին և մեկ շաբաթ ժամանակ տվել․ «Իրավունք»

«Ավելի վաղ «Իրավունքը» գրել էր, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին մեկ շաբաթ ժամանակ են տվել, որպեսզի վերջինս զբաղեցրած պաշտոնից հեռանա: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Վարդապետյանին սպառնում են քաղաքական հայացքների համար:

Բանն այն է, որ Վարդապետյանը բոլորո­վին չի համակրում օրվա իշխանությանը, ավելին՝ սատարում է ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ մեր աղ­բյուրի՝ Կորյուն Վարդապետյանին սպառնալիքներ են հղում Տավուշի մարզպետարանից, իսկ ահա, ինչպես բոլորին է հայտնի, Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է:

Պարզվում է՝ բժշկական կենտ­րոնի տնօրենն արդեն ազատման դիմում է գրել: Վերջինս «Իրավունքի» հետ զրույ­ցում հաստատեց լուրը, ապա խնդրեց իրեն զանգահարել վաղը»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը