Քաղաքական

30.06.2021 09:21


«Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ». Մովսես Հակոբյան․ «Իրավունք»

«Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ». Մովսես Հակոբյան․ «Իրավունք»

«Իրավունքը» զրուցել է գեներալ Մովսես Հակոբյանի հետ․

-Ձեզ՝ որպես զինվորականի ենք հարցնում, ո՞վ ունի լիազորություն գումարտակին հրամայել չկատարել նախապես մշակված հակահարձակման գործողությունը, այն էլ այդ օրհասական պահին:

-Տվյալ գումարտակի հրամանատարը:

-Իսկ տվյալ գումարտակի հրամանատարին ո՞վ կարող էր հրաման տալ:

-Ես չգիտեմ, Դուք այնտեղ չեք եղել և շատ հարցեր կան: Ես ասում եմ այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ:

-Օրինակ՝ Օնիկ Գասպարյանը կարո՞ղ էր հրաման տալ գնդի հրամանատարներին:

-Նորից եմ կրկնում՝ ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ, թե ով ինչ կարող էր անել տվյալ իրավիճակում:

-Պարոն Հակոբյան, լավ ինչո՞ւ Շուշին հայտնվեց թշնամու ձեռքում, ո՞վ է պատասխանատու:

-Լավ հարց էր, որովհետև պատերազմի ժամանակ այ այդ կերպ տարբեր ռազմական օբյեկտներում նստած ամեն մեկը իր համար հակահարձակողական պլան էր մշակում: Չկար մի կետից կոնկրետ ղեկավարում:

-Ինչո՞ւ:

-Այդ հարցը ռազմաքաղաքական ղեկավարությանը տվեք:

-Կոնկրետ Օնիկ Գասպարյանը պատասխանատո՞ւ է:

-Այո, բոլորն էլ իրենց չափով պատասխանատու են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը