Լրահոս

29.06.2021 21:24


Կոտայքի մարզում «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Porsche Cayenne-ն ու 06-ը. կա զոհ. ըստ հավաքվածների՝ Porsche-ը երիտասարդ աղջիկ է վարել

Կոտայքի մարզում «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Porsche Cayenne-ն ու 06-ը. կա զոհ. ըստ հավաքվածների՝ Porsche-ը երիտասարդ աղջիկ է վարել

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի գլխավոր փողոցի և Ազատության փողոց 12-րդ նրբանցքի 1-ին փակուղում՝ «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Porsche Cayenne և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Porsche Cayenne-ը վարել է երիտասարդ աղջիկ:

Այս խորագրի վերջին նյութերը