Տավուշի մարզում 23 տոննա մազութով բարձված բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. մազութը թափվել է ճանապարհի ողջ երկայնքով
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Iveko մակնիշի կցորդիչով բեռնատարը Դիլիջանի թունելից դեպի Սեմյոնովկա ճանապարհի 1-ին ոլորանում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբին և հետընթաց հայտնվել ոլորանի սկզբնամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի հետևանքով կցորդիչը, որի մեջ եղել է 23 տոննա ասֆալտի համար նախատեսված մազութ, կողաշրջվել է և այն թափվել է։
Մազութն ամբողջովին թափվել և մոտ 300 մետր թափվել է ճանապարհի երկայնքով, ու հիմա փրկարարներն ու Ճանշինի աշխատակիցները հող են լցնում մազութի վրա, մինչև սառի, որից հետո քերելով այն պետք է հեռացնեն ճանապարհից։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով օտարերկրացի է։