Աշխարհ

29.06.2021 15:19


Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի ևս մի մասնակից ինքնասպանություն է գործել

Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի ևս մի մասնակից ինքնասպանություն է գործել

Շիրվան քաղաքի բնակիչ, 1988-ին ծնված Ջալիլով Էմին Էլդենիզ օղլուն կախվել է հայրական տան տանիքում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ընդդիմադիր բլոգեր և Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մյունթազիրը:

Ըստ նրա՝ հանգուցյալը, որպես կամավոր, 2020-ին մասնակցել է Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Արցախի. հունիսի 24-ին նա պարգևատրվել էր «Զանգելանն ու Կուբաթլուն ազատագրելու համար» մեդալով:

Հիշեցնենք, որ երեկ Բերձորում ադրբեջանական մեքենայի վթարից երկու ադրբեջանցի զինծառայող էր մահացել։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը