«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ բժշկական միջամտության է ենթարկվել․ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտների ուսումնասիրման նպատակով, ընդհուպ, անեսթեզիայի միջոցով է դա արվել»,-ասաց նա։
Վարդևանյանը նշեց, որ առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են Չարչյանի կալանավորման որոշմանը։
«Ես իսկապես հույս ունեմ, որ, ի վերջո, որոշակի սահմաններ կան, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի։ Ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի»,-նշեց Չարչյանի փաստաբանը։
Արմեն Չարչյանին վիրահատել են

Աղբյուրը՝ yerkir.am