Գեղարքունիքում Nissan Tiida-ն բախվել է երկաթե աշտարակին. բոլոր 4 վիրավորները երեխաներ են
Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում 38-ամյա Ռուզաննա Աբրահամյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հեռուստաաշտարակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնք երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Երեխաներից 2-ին հիվանդանոց է տեղափոխել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, իսկ 2-ին՝ Սևանի բժիշկները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։