Լրահոս

29.06.2021 11:50


Երևանում հետիոտնը կրկնակի անգամ վրաերթի ենթարկվելուց հետո գիտակցության չգալով՝ մահացել է. Nissan-ն ու Opel-ը տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք

Երևանում հետիոտնը կրկնակի անգամ վրաերթի ենթարկվելուց հետո գիտակցության չգալով՝ մահացել է. Nissan-ն ու Opel-ը տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք

Այսօր՝ հունիսի 29-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդգար Հայրապետյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև հետիոտնին կրկնակի վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լյուդվիգ Խաչատրյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 02։20-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը