«Կադրային ջարդը» ոչ թե նոր է լինելու, այլ կատաղի տեմպով է շարունակվելու
ԱԽՔ-ը «Յախք-1» մանկլավիկային հեռուՍՏԱընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե՝ «...Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք և կադրային ջարդ անելու ենք և բարեփոխելու ենք համակարգը: Կառավարման համակարգը կաղել է նաև այդ պատճառով: ...ով չի աջակցում բարեփոխումներին, որի մանդատը իշխող ուժը ստացել է, սկզբունքային է, որ նրանք դիմում գրեն և գնան»:
Իրականում սա հենց չաքչապետ նիկոլի մոտեցումն է, և «կադրային ջարդի» մասին, կարելի է ասել, հենց նիկոլն է հայտարարում, պարզապես, դա անում է ուրիշի բերանով։
Եվ ուրեմն՝ «կադրային ջարդ լինելու է»: Բայց այդ հայտարարությունն էլ, ինչպես նիկոլական ամեն ինչ, կեղծավորություն է: Բանն այն է, որ պետական կառավարման համակարգում «կադրային ջարդ» ասվածը նոր չէ, որ պիտի լինի: Իրականությունն այն է, որ պետական կառավարման համակարգում 2018 թվականի մայիսի 8-ից սկսած, հաջորդող երեք տարիներն էլ ներառյալ, ոչ թե սոսկ «կադրային ջարդ» է տեղի ունեցել, այլ «կադրային կոտորած»:
Երեք տարի շարունակ պետական կառավարման համակարգից, ամենատարբեր, հիմնականում՝ շինծու պատճառներով, նիկոլն ու իր նիկոլիկները դուրս են մղել, հեռացրել են բոլոր կարողունակ կադրերին, մասնագետներին, իրենց գործն իմացողներին, որոնց միայն կարողացել են: Դա ակնհայտ է:
Բացի այդ, բազմաթիվ կադրեր էլ իրենք են կամովին դուրս եկել պետական համակարգից, մի մասը, միգուցե գաղափարական ընկալումներից ելնելով, շատերը՝ նիկոլի և նրա համակների կողմից միտումնավոր ստեղծված թունավոր ու «գժանոցային» միջավայրում աշխատել չցանկանալով:
Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 9-ից հետո շարունակել են մնալ պետական կառավարման համակարգում և ծառայել են նիկոլին, սկզբունքորեն, ոչ միայն «կադրային ջարդի» են արժանի, այլև համակողմանի արհամարհանքի: Դա՝ ի միջի այլոց:
Վերադառնանք, սակայն, «կադրային ջարդին» և, առհասարակ, կադրային խնդրին:
Արդեն նշեցինք, ու դա ակնհայտ փաստ է, որ նիկոլը գրեթե 3 տարի շարունակ իրականացրել է «կադրային կոտորած»՝ պետական կառավարման համակարգից, քաղծառայությունից դուրս մղելով բազմաթիվ մասնագետների: Նրանց տեղերը արագորեն զբաղեցրել են ինչպես անձամբ նիկոլի ու աննայի ազգուտակի ներկայացուցիչները, այնպես էլ՝ «առաջին քայլի» նիկոլականների ազգուտակի, շրջապատի ներկայացուցիչները:
Սկզբունքորեն, նիկոլը որդեգրել է կադրային «քաղաքականության» 1 սկզբունք, որը շատ հայտնի է որպես՝ ԽԾԲ, այսինքն՝ կառավարման համակարգը, պետապարատը համալրվում է իշխանավորների խնամի-ծանոթ-բարեկամներով, գումարած՝ նիկոլի առաջ սողալու պատրաստ, անձնական նվիրվածության «ջուջուլակերի» աստիճան ունեցող տպերով:
Եվ, երբ հիմա նիկոլի ԱԽՔ-ն ասում է, թե՝ «կադրային ջարդի մանդատ ենք ստացել, ու կադրային ջարդ լինելու է», դա ընդամենը նշանակում է, որ այսուհետ ավելի կատաղի, ցինիկ ու լկտի եղանակներով է իրականացվելու 2018-ին սկսած ու 3 տարի շարունակվող կառավարման համակարգի մասնագիտական կազմի ոչնչացումը: Իսկ «կադրային ջարդի» բեսպրեդելի տակ ընկածներին կփոխարինեն նորանոր խնամի-ծանոթ-բարեկամներով կամ նիկոլի կոշիկները լպստելով մաքրող ոչնչություններով:
Սկզբունքորեն, դա ձեռնտու է բոլոր հականիկոլական ուժերին, քանզի նիկոլի ԱԽՔ-ի ասած «կադրային ջարդով» պետական կառավարման համակարգը ա) վերջնականապես կազատվի քիչ թե շատ բանիմաց վերջին մասնագետներից, բ) կհամալրվի պրոֆեսիոնալ ոչնչություններով ու ձրիակերներով, որոնք ցանկացած հանձնարարություն բարեհաջող կտապալեն՝ մոտեցնելով այս անագորույն ռեժիմի վերջնական տապալումը:

Արմեն Հակոբյան