Ավտովթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբանը
Գեղարքունիքի մարզում հունիսի 26-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գարամյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով ուղեւոր, Երեւանի բնակիչ, 27-ամյա Լաուրա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գարամյանը աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես մարզական մեկնաբան, իսկ հիվանդանոց տեղափոխված Լ. Կարապետյանը աշխատում է «Ռադիո Մարշալ» ռադիոկայանի հաղորդավարուհի: