Աշխարհ

29.06.2021 00:16


Թուրքիան ավարտել է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքները

Թուրքիան ավարտել է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքները

Թուրքիան ավարտել է դեպի Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:

«Մեր նախապատրաստական աշխատանքները, երթուղու աշխատանքը, հետազոտումը, օտարումը, ձևավորումը ավարտվել են»,-երկուշաբթի թուրք լրագրողներին ասել է Դյոնմեզը:

Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ հուշագիր է ստորագրվել այս նախագծի իրականացման վերաբերյալ:

Նա հավելել է, որ որ շուտով կսկսվի շինարարությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը