Լրահոս

28.06.2021 16:16


Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհահատվածը՝ երթևեկության բեռնաթափման այլընտրանքային լուծում

Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհահատվածը՝ երթևեկության բեռնաթափման այլընտրանքային լուծում

Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Ա.Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը քաղաքաշինական շատ կարևոր և սպասված նախագծերից է, որի իրականացման նպատակով սկսվել է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքերի օտարման գործընթացը՝ համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի. (ՀՀ կառավարության 24.12.2020թ. հ.2143 որոշում):

Ազդեցության գոտում գտնվող անշարժ գույքերի մի մասի օտարման գործընթացն արդեն իսկ իրականացվել է սեփականատերերի համար շահեկան պայմաններով: Բանակցություններ են տարվում նաև մյուս սեփականատերերի հետ:

Օտարման գործընթացի ավարտից հետո կմեկնարկի Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան ճանապարհահատվածի կառուցումը, որը զգալիորեն կթեթևացնի Կոմիտասի պողոտայի գերծանրաբեռնված երթևեկությունը: Զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղու միջոցով կբարելավվեն նաև թաղամասի տարհանման ելքերը :

Հիշեցնենք, որ կառուցվելիք ճանապարհահատվածն սկսվելու է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատելու է նախկին երկաթգծի ճանապարհը՝ միանալով գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին:

Այս խորագրի վերջին նյութերը