Քաղաքական

28.06.2021 16:08


Հունիսի 30-ին Փաշինյանը շտապում է սղացնել վտանգավոր օրինագծեր, քանի դեռ «Հայաստան» դաշինքն ԱԺ չի մտել

Հունիսի 30-ին Փաշինյանը շտապում է սղացնել վտանգավոր օրինագծեր, քանի դեռ «Հայաստան» դաշինքն ԱԺ չի մտել

Նիկոլ Փաշինյանի քաղական թիմը նախաձեռնել է ԱԺ վերջին արտահերթ նիստը գումարել, պատճառաբանում են, թե ՔՊ ցուցակից դուրս մնացած պատգամավորները խորհրդարանը լքելուց առաջ իրենց օրինագծերը պետք է հասցնեն ներկայացնել:

Մինչդեռ Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ հունիսի 30-ին արտահերթ նիստի գումարումով իրականում իշխանությունը շտապում է իմքայլականների գործող կազմով տոտալ քվեարկությամբ «սղացնել» հատկապես որոշ խնդրահարույց օրինագծեր, որոնք, անխոս, բարդ կլինեն նորընտիր ԱԺ-կազմում՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայության պայմաններում:

Ի՞նչ խոսք, ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» ֆորմալ ներկայությամբ դրանց քվեարկությունն ապահովելը դյուրին կլինի:

Yerevan.Today –ին հասած տվյալներով՝ հունիսի 30-ին՝ չորեքշաբթի օրը, խորհրդարանը լքող որոշ պատգամավորներ արտահերթ նիստով «կսղացնեն» իրենց վերջին օրինագծերը․ խոսքը ՔՊ ցուցակից դուրս մնացած պատգամավորների մասին է:

Փորձեցինք աղբյուրից պարզել, թե ինչ է հրատապ կարգով այս անգամ բերվելու ԱԺ օրակարգ, մանավանդ որ նախորդ արտահերթ նիստով բերվող օրինագծերը հիմնականում աղմկահարույց նախագծերն են եղել․ սակայն իմքայլական մեր աղբյուրները խուսափեցին օրակարգից տեղեկություն հայտնել:

Դիմեցինք մյուս խմբակցություններից մի քանի պատգամավորի, սակայն նրանք հայտնեցին, որ այո, իրենց նախազգուշացվել է հունիսի 30-ին սպասվող արտահերթ նիստի մասին։ Օրակարգի մասին ոչինչ չի ասվել, և այն դեռևս հաստատված չէ:

Այս խորագրի վերջին նյութերը