«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է դիմելու առհասարակ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով,-«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ դիմումը գտնվում է դեռ նախապատրաստական փուլում։
Ռոբերտ Հայրապետյանը նկատեց՝ պարբերաբար խոսվում է այն մասին, որ ՍԴ-ն որևէ ընտրության դեպքում չի կայացրել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում, սակայն իրավաբանի կարծիքով այս դեպքը տարբերվում է նախորդներից։
Նրա խոսքով առաջին անգամ է, երբ նախքան ՍԴ դիմելն արդեն առկա է Վարչական դատարանի որոշում, որտեղ հստակ սահմանված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների ընթացքում չարաշահել է վարչական ռեսուրսը. «Այսինքն առնվազն վարչական ռեսուրսի մասով ունենք հաստատված դատական ակտ, որը ՍԴ-ի համար պետք է հիմք հանդիսանա։ Կարծում եմ՝ գոնե այս կետով ՍԴ-ն պետք է որևէ քայլ կատարի»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Վերջինս նշեց, որ ներկայացնելու են ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահման, այլև ընտրական տեղամասերում մի շարք ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ։ Ռոբերտ Հայրապետյանը մանրամասնեց՝ անգամ ԶԼՄ-ներում են տարածվել տեսանյութեր, որտեղ երևում է, որ օրինակ զինծառայողները գնում են քվեարկության և ընտրատեղամասում ներկա է լինում նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչը։
«Ինձ համար առնվազն կասկածելի է, թե ի՞նչ իրավական հիմքով է ռազմական ոստիկանության ներկայացուցիչը զինվորների քվեարկության ժամանակ ընտրատեղամասում գտնվում և առհասարակ իրավասություն ունի՞ այնտեղ գտնվելու։ Արդյոք դրանք որևէ կերպ արձանագրվել են, արդյոք դիտորդական կազմակերպությունները կամ օրինակ հանձնաժողովի անդամներն առարկել են այդ մարդու այնտեղ գտնվելու փաստի առթիվ։ Ընդ որում` խոսքը միայն մեկ ընտրատեղամասի մասին չէ։ Կան նաև տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում է, որ 3-րդ համարի քվեաթերթիկն օրինակ ծրարի մեջ համարյա դրված վիճակում է տրվում։ Կան նաև մի շարք արձանագրություններ և զեկույցներ դիտորդական կազմակերպությունների կողմից, որոնք փոխանցվել են մեզ։ Դրանցում մի շարք խնդրահարույց փաստեր են արձանագրվել նաև հենց զինծառայողների քվեարկության հետ կապված։ Մտահոգիչ փաստեր ունենք նաև մինչև ընտրության օրը տպագրված անձնագրերի քանակի վերաբերյալ»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը։
Վերջինս ամեն օր ահազանգ է ստանում արտերկրում բնակվող մեր քաղաքացիներից, որոնք, աչալրջություն դրսևորելով, հետևել են ԿԸՀ-ի կայքում հրապարակված ստորագրված ցուցակներին և բարձրաձայնել են, որ օրինակ իրենք ընտանիքով ՀՀ-ում չեն գտնվել, բայց հրապարակված ցուցակներում նրանց անվան կողքին կա ստորագրություն և հերթական համարի կնիք։ Իրավաբանի խոսքով սրանք նույնպես հարցեր են, որոնց պատասխանը ՍԴ-ն պետք է տա։
Անդրադառնալով այս պահի դրությամբ արդեն իսկ բաշխված մանդատներին՝ Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ ընդդիմությունը ձայների այս հարաբերակցությամբ կազմում է խորհրդարանի ուղիղ 1/3-ը, իսկ ՔՊ-ն 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում 71 մանդատով սահմանադրական մեծամասնություն չի ունենում։
«Դեռ չգիտենք, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի։ Միգուցե մանդատների բաշխումների այնպիսի կարգ սահմանի, որի կիրառման արդյունքում ՔՊ-ն օրինակ կորցնի նաև 3/5-ը։ Այս պահի դրությամբ ՔՊ-ն ԱԺ-ում 2/3-ը չի ապահովելու։ Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կարող են կատարել, որովհետև դրանք փոփոխվում են 3/5 ձայների հարաբերակցությամբ, բայց օրինակ չեն կարող փոփոխություն կատարել ՀՀ Սահմանադրության մեջ, մինչդեռ նախորդ գումարման խորհրդարանում կարողացել են դա անել»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Եթե ձայներն այսպիսի հարաբերակցությամբ մնան, ապա իրավաբանի խոսքով ՔՊ-ն առանց ընդդիմադիր խմբակցության ձայների չի կարողանալու նաև ՀՀ նախագահին պաշտոնանկ անել։ Մինչդեռ ընդդիմությունը կարող է ձևավորել քննիչ հանձնաժողովներ, այդ թվում 44-օրյա պատերազմի հետևանքները քննող։ Ընդ որում՝ ընդդիմության ձայները բավարար են, որ կարողանան առանց իշխանական խմբակցության ձայների ցանկացած խնդրահարույց օրենքի ընդունումից հետո ՍԴ դիմեն։
«Ըստ էության նախկին խորհրդարանում ընդդիմությունն այդ հնարավորություններից զրկված է եղել՝ անկախ նրանից այդ ընդդիմությունն իշխանամետ է եղել, թե իրական ընդդիմություն է եղել։ Միանձնյա որոշումներ կայացնելու հարցում ընդդիմության մանդատները լրջագույն զսպող մահակ են հանդիսանալու, և ՔՊ-ն նախորդ խորհրդարանի նման լայնարձակ լիազորություններ չի ունենալու, որ ինչ ուզի՝ անի»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Չի բացառվում նաև, որ ՍԴ-ն օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում կայացնի այնպիսի որոշում, որի եզրափակիչ մասում կամրագրի՝ ճանաչել ընտրություններն անվավեր և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, ինչի արդյունքում արդեն ԿԸՀ-ն նոր որոշում կկայացնի ընտրությունների արդյունքում մանդատների բաշխման մասին։
ՔՊ-ն խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չի ունենա. Միանձնյա որոշումներ կայացնելու հարցում ընդդիմության մանդատները զսպող մահակ կհանդիսանան. Հայրապետյան