Աշխարհ

28.06.2021 13:47


Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ զորավարժությունները

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն` հունիսի 28-ին Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ, նշում է minval.az-ը:

Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումներ ղեկավարելու և վերահսկելու հմտությունները:

Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, ներգրավված է մինչև 600 մարդ, մինչև 40 տանկ և այլ զրահամեքենա, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը