Չկալոկվայի մոտ «Hyundai Sonata»-ն հայտնվել է ճամփեզրի քարերի մեջ. կան վիրավորներ
Հունիսի 28-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի քարերի մեջ․ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներից մեկին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։