Լրահոս

28.06.2021 12:23


Ռուս խաղաղապահներն Արցախի 172 բնակչի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանքեր

Ռուս խաղաղապահներն Արցախի 172 բնակչի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանքեր

Արցախի ուխտավորները և տեղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի վանքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ուխտավորները հավաքվել են Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 74 հոգանոց մեկ շարասյուն ուղևորվել է Ամարասի վանք, իսկ 98 հոգանոց երկրորդ շարասյունը՝ Գանձասար»,-նշել են ՌԴ ՊՆ-ից և հավելել, որ պատարագից հետո հավատացյալներին հետ են ուղեկցել։

Այս խորագրի վերջին նյութերը