Լրահոս

28.06.2021 10:18


Երևանում բախվել են Ford-ն ու BMW-ն. կա վիրավոր

Երևանում բախվել են Ford-ն ու BMW-ն. կա վիրավոր

Հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում, Սարալանջի և Արմենակյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 44-ամյա Արամ Ներսիսյանի վարած Ford մակնիշի և 24-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը